Երեւանում մայիսի 8-ին, ժամը 21-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Կասյան փողոցում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 4 շենքի դիմաց 23-ամյա Միքայել Գրիգորյանը, ով աշխատում է Վաղարշյան 32/1 հասցեում գտնվող գտնվող «Միկա» բենզալցակայանի պետ, իր անձնական օգտագործման Honda մակնիշի  0010-APA համարանիշի մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել 71-ամյա Ժիրայր Գեւորգյանին: Վերջինիս դեպքի վայրից շտապօգնության մեքենան տեղափոխել է, բայց նա ճանապարհին մահացել է:

Վթարի հետեւանքով մոտոցիկլետը կողքի է շրջվել, եւ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է «Արմեինա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Մոտոցիկլետը տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի