Վրաստանի ընդդիմությունն այսօր չի կարող փողոց դուրս բերել անգամ 10 հազար մարդու: Այս մասին վրացական «Ասավալի դասավալի» թերթին տված հարցազրույցում ասել է երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:
«Հեղափոխությունն անում է ոչ թե ընդդիմությունը, այլ` ժողովուրդը: Երկու տարի առաջ փողոց դուրս եկավ 60 հազար մարդ, բայց ընդդիմությունը չկարողացավ անել այն, ինչ պետք է աներ»,- ընդգծել է նա:
Շեւարդնաձեն նաեւ նշել է, որ Ժողովուրդը դժգոհության հիմք ունի եւ նա շուտով փողոց դուրս կգա: «Ժողովուրդը կասի իր խոսքը»,- հավելել է նա:
Վրաստանի նախկին նախագահը նաեւ կասկած է հայտնել, թե երկրի ընդդիմությունը ֆինանսավորվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից:
Թերթը նշում է, որ ընդդիմադիր «Վրացական կուսակցությունը» (ղեկավարում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին) մայիսի 9-ից լայնամասշտաբ բողոքի ակցիաներ է սկսում` կառավարության փոփոխության պահանջով:





























