Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մայիսի 9-ին ժամանել է Միլանի արդարադատության պալատ, որպեսզի մասնակցի «Միլլսի» գործով լսումներին, որի շրջանակներում կառավարության ղեկավարին մեղադրում են կոռուպցիայի մեջ:
Գործը ձգվում է արդեն ութ տարի, եւ առաջին անգամն է, որ Բեռլուսկոնին ներկայանում է դատարան:
«Միլլսի» գործը կապված է 90-ականների իրադարձությունների հետ: Այդ գործով մեղադրանք է առաջադրվել վարչապետին եւ նրա նախկին փաստաբան Դեւիդ Միլլսին: Վերջինիս հաշվին մեծ գումարներ էին փոխանցել, որ նա լռեր Բեռլուսկոնիին պատկանող Fininvest ընկերության մութ գործերի մասին:





























