Երեւանում մայիսի 8-ին ժամը 20:30-ին Քանաքեռ-Զեյթուն թաղամասում, Դավիթ Անհաղթի արձանին հարակից փողոցում միմյանց են բախվել Toyota Prado մակնիշի 55 ԼՏ 61 համարանիշի եւ Opel Vectra մակնիշի 26 ԼՍ 814 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով Toyota-ի դիմացի անիվը պոկվել էր եւ մեքենան հանդիպակած ուղղությամբ շուրջ 40 մետր սահելով գնացել էր եւ բախվել ծառին:

Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Դեպքի վայրում էին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել դեպքի վայրում, ովքեր պատմում էին, որ իրենք սրճարանում նստած են եղել, երբ ուժեղ հարվածի եւ արգելակման ձայներ են լսել:

Նշենք, որ վթարը տեղի է ունեցել ԱԺ գործարար պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին («Տոնուսի Աշոտ») պատկանող բացօթյա սրճարանի հարեւանությամբ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի