Ակադեմիկոս Ռուբեն Վիկտորի Համբարձումյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` խափանման միջոցը փոխվելու կապակցությամբ:

«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, ակադեմիկոս Ռուբեն Վիկտորի Համբարձումյանից

Մեր սիրելի Նախագահ, շատ ուրախ ենք, որ տգեղ անարդարությունն ավարտվել է, և Դուք վերադարձել եք Ձեր ընտանիք: Այս ուրախությունը չի թունավորվում նույնիսկ ինչ-որ «վճարումների» պայմանով: Գրավի պահանջը դիտվում է որպես հարձակում Ձեր նախագահության դարաշրջանի դեմ, որն այնքան տարբերվում է այժմ տեղի ունեցող իրադարձություններից:

Մեր անկեղծ մաղթանքները Ձեր տիկնոջն ու ընտանիքին:

Խորը հարգանքով՝ Ռուբեն Վիկտորի Համբարձումյան և ընտանիք»: