Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նշել են Շուշիի ազատագրման, Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի օրերը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նախ այցելել են Հաղթանակի զբոսայգի, որտեղ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների առաջնորդների հետ ծաղկեպսակ են դրել «Անմար կրակի» մոտ` հարգելով Երկրորդ աշխարհամարտում ընկած հայորդիների հիշատակը:

ՀԱԿ ներկյաացուցիչներն այցելել են նաեւ Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիների հիշատակին, ծաղկեպսակ դրել Անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: