Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացու եւ նրա երեխաների մայր Ստելլա Մորիսը դիմել է Ավստրալիայի կառավարությանը օգնության խնդրանքով, որ նա ընտանիք վերադառնա, հաղորդում է Associated Press-ը:
Նա նաեւ մտահոգություն է հայտնել Ասանժի առողջական վիճակի վերաբերյալ, որը պահվում է բրիտանական Բելմարշ բանտում:
«Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ մենք ընտանիք ենք: Ես կցանկանայի խնդրել Սքոթ Մորիսոնին (Ավստրալիայի վարչապետ) անել իր կարողությունների սահմանում ամեն ինչ, որպեսզի նա օգնի Ջուլիանին տուն վերադառնալ»,-հայտարարել է Մորիսը ТВ-ի եթերում:
Ներկայում 48-ամյա Ասանժը սպասում է դատարանի որոշմանն ԱՄՆ-ին իր արտահանձնման մասին, որտեղ նա մեղադրվում է լրտեսության մեջ:
Հունիսի սկզբին Ասանժը ներկա չէր իր վերջին դատական նիստին հեռավար ռեժիմում: Փաստաբանները բացատրել էին, որ նրանց պաշտպանյալի բացակայությունը պայմանավորված է շնչառական հիվանդությամբ:





























