Համաշխարհային օվկիանոսը դեռեւս ավելի վատ է ուսումնասիրված, քան երկրամերձ տիեզերական տարածքը, սակայն գիտնականները աշխատում են գիտության մեջ առկա բացը լրացնելու ուղղությամբ: Նոր ուսումնասիրությունները, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում, ուղղված են օվկիանոսի հատակի, ինչպես նաեւ խորքում գտնվող տարբեր հանելուկների ուսումնասիրմանը, հայտնում է Planet-Today-ը:
Հարցը, որը անհանգստացնում է շատ հետաքրքրասեր մարդկանց, այն է, թե որ օվկիանոսն է ամենախորը: Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչեւ երեքուկես կիլոմետր խորությամբ օվկիանոսի հատակը ծածկված է հիմնականում փափուկ տիղմի կուտակումներով, իսկ ավելի խորը տեղերում կարելի է հայտնաբերել կավե կուտակումներ: Օվկիանոսի այս կամ այն հատվածի խորությունը արագ որոշելու համար օգտագործվում է չափման ձայնային մեթոդը, որը հիմնված է էխոլոկացիայի վրա։
Նման չափումները թույլ են տվել հաշվարկել Երկրի բոլոր օվկիանոսների միջին խորությունները: Առաջատարը Խաղաղ օվկիանոսն է, որի խորությունը կազմում է միջինը 4,3 կմ: Երկրորդ տեղում Հնդկական օվկիանոսն է՝ 3,95 կմ միջին խորությամբ, իսկ երրորդ տեղում՝ Ատլանտյան օվկիանոսը, որը շատ քիչ է հետ մնում (միջին խորությունը 3,9 կմ):
Իսկ Ատլանտյան օվկիանոսը ամենաաղին է մեր մոլորակի վրա: Դրա աղիությունը կազմում է 35,4 տոկոս, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան Երկրի վրա այլ օվկիանոսների ցուցանիշները:





























