Նիդեռլանդներում 3 ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնել է երկրի շրջակա միջավայրի եւ առողջապահության ազգային ինստիտուտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք: Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49 658 եւ մահվան 6090 դեպք:





























