Եվրամիությունը մայիսի 9 -ի երեկոյան հաստատել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը:  Դրանով արգելք է սահմանվում երկիր «զենքի եւ այլ միջոցների փոխադրման համար»:

Բացի այդ, արգելվել է խաղաղ բնակչության դեմ բռնություններ կիրառելու հարցում պատասխանու 13 անձանց մուտքը ԵՄ տարածք: Կսառեցվեն նաեւ եվրոպական երկրներում գտնվող նրանց ակտիվները: Վերոնշյալ պաշտոնյաների անունները կհրապարակվեն մայիսի 10-ին: Ավելի վաղ ԵՄ պաշտոնյաները հայտարարել էին, որ նախագահ Բաշար ալ Ասադն անցանկալի անձանց ցուցակում չէ:

Ըստ ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի` պատժամիջոցների նպատակը կառավարության  կողմից  քաղաքացիների դժգոհություններն ուժով ճնշելուց հրաժարվելն է եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը: