ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականցնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող  հերթապահ  մանկապարտեզներում:

Տեսչական մարմնի աշխատակիցները միաժամանակ  մշտադիտարկում են իրականացնում  Երեւան քաղաքում գործող  ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Ստուգայցերի նպատակն է վերահսկել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ    կանոնների պահպանման ուղղված միջոցառումները:

Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում  է պարետատուն: