Վենեսուելայի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության` էլեկտրամատակարարման երկու կայանների խափանման հետեւանքով: Իշխանությունների հավաստմամբ, նահանգներից մի քանիսում մեկ ժամվա ընթացքում հնարավոր է եղել վերականգնել էլեկտրամատակարարումը: Այդ ժամանակվա ընթացքում խոշոր քաղաքներում չեն աշխատել լուսաֆորները, ինչը ճանապարհներին մեծ կուտակումներ է առաջացրել:

Լիցքավորման կայանները նույնպես էլեկտրաէներգիայի բացակայության հետեւանքով չեն կարողացել վառելիք վաճառել: Պարբերաբար տեղի ունեցող անջատումները Վենեսուելայում սկսել են 2010 թվականից, երբ երաշտի հետեւանքով անկում է ապրել «Գուրի» ՀԷԿ-ի հզորությունը: Այն ապահովում է երկրի 70 տոկոս  էներգիան: