Չնայած Սեւանա լճից ձուկ որսալու արգելքին, այն գրեթե անփոփոխ տեմպերով շարունակվում է, տեղեկացնում է «Հրապարակ»-ը:

Թերթի աղբյուրը հայտնում է, որ մոտ 300 ձկնորսական խմբեր կանոնավոր զբաղվում են ձկան եւ խեցգետնի որսով։ 2-3 հոգուց կազմված որսագողերի խմբերը 50-60 մետրանոց ձկնորսական ցանցեր են նետում լճի մեջ։

«Արգելված որսի կանխումը պետք է իրականացնեն ոստիկանությունը եւ Սեւան ազգային պարկը, սակայն այս երկուսն էլ աչք են փակում դրա վրա։ Ավելին, որս անելու համար ձկնագողերը «նալոգ» են վճարում՝ ամիսը 30 հազար դրամ։

Այնպես որ, որսագողերին բռնելու փոխարեն այս երկու մարմինն ամսական մոտ 9 միլիոն դրամի «մաքուր» եկամուտ են ստանում։ Վերջիններիս համագործակցությունը հատկապես լավ է ստացվում, քանի որ Սեւան ազգային պարկի տնօրեն Աշոտ Գեւորգյանը ժամանակին ոստիկանության ակադեմիայի պետն է եղել»,-գրում է թերթը։