Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ներկա չի գտնվել Հաղթանակի շքերթին՝ ղրղզական պատվիրակության կազմում կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով, հայտնում է պետության ղեկավարի կայքը:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի եւ անվտանգության մեկ աշխատակցի մոտ, նշվում է հաղորդագրության մեջ:

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մեկուսացվել է: Քաղաքական գործչից բացի, մեկուսացվել են նաեւ պատվիրակությանը մոտ կանգնած մյուս անձինք: Նրանք կսպասեն COVID-19-ի ախտորոշման թեստերի արդյունքներին: Մամուլի ծառայությունում հայտնել են, որ դա կտեւի միջինում երեք օր:

Ժեենբեկովի եւ պատվիրակության՝ հայրենիք վերադառնալուց հետո դրական արդյունքներով անձինք 14 օրով կարանտին կուղարկվեն: