Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիին Հաագայի հատուկ դատախազի գրասենյակը ռազմական հանցագործությունների մեղադրանք է առաջադրել, հայտնում է BBC News-ը։
Գրասենյակի հաղորդագրության համաձայն, Տաչին եւ եւս ինը մարդ «պատասխանատու են մոտ 100 սպանությունների», ինչպես նաեւ խոշտանգումների եւ բռնի անհետացումների համար։
Խոսքը Կոսովոյի անկախության համար 1999թ․ պատերազմի իրադարձությունների մասին է։
Դատախազությունը հայտարարել է, որ մեղադրանքներն առաջադրվել են երկարատեւ հետաքննությունների արդյունքում, եւ իրենք վստահ են, որ կարող են առանց որեւէ կասկածի ապացուցել բոլոր մեղադրանքները։
Կոսովոյի ազատագրման բանակի դեմ օրգանների թրաֆիքինգի մեղադրանքները ռազմական հանցագործությունների հարցերով Հաագայի նախկին դատախազ Կառլ դել Պոնտեի կողմից առաջին անգամ ներկայացվել են 2008-ին։
Պատերազմի ժամանակ Հաշիմ Տաչին Կոսովոյի ազատագրման բանակի քաղաքական առաջնորդն է եղել։





























