Թուրքիայում դատական գործընթաց է սկսվել յոթ լրագրողների դեմ՝ Լիբիայում ծառայած թուրք հետախույզների մահը լուսաբանելու ընթացքում պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով, հայտնում է Reuters-ը:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնցից վեցը մարտի սկզբից անազատության մեջ են, մեղադրվում են թուրքական հետախուզության երկու անդամների ինքնությունը բացահայտելու համար:

Ակխիսարի քաղաքապետարանում աշխատող մեկ այլ անձի մեղադրանք է առաջադրվել սպանված հետախույզներից մեկի հուղարկավորության արարողությունից լրագրողներին լուսանկարներ տրամադրելու համար:

Թուրքիան աջակցում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը՝ օգնություն ցուցաբերելով Տրիպոլիի գրավման ժամանակ եւ հետ մղելով լիբիացի գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերին: