Մոսկվայի կենտրոնում, Սադովայա-Սպասկայա փողոցի տարածքում, յոթ մարդ սպառնում է ցատկել կամրջից: Դեպքի վայրում են գտնվում ոստիկաններ ու փրկարարներ, հայտնում է МК-ն:

Ըստ Mash Telegram-ալիքի, նախնական տվյալներով, նրանք բանվորներ են, ովքեր աշխատել են Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում եւիրենց աշխատանքի դիմաց չեն ստացել խոստացված գումարը: Նրանք որոշել են այսպես ուշադրություն հրավիրել իրենց խնդրի վրա: