Երեւան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի հարակից տարածքում մայիսի 6-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում, գնացքի տակ է ընկել 52-ամյա Գեւորգ Խաչատրյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գ.Խաչատրյանը տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր: