«Հրապարակ»-ը գրում է. «Հաղթանակի տոնի առիթով լուր էր տարածվել, թե Սասուն Միքայելյանին բաց են թողնելու: Օգտվելով Հովիկ Աբրահամյանի խնդրանքից, Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու նրան: Սակայն լուրերն իրականություն չդարձան: Երեկ մենք հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակելու մայիսի 28-ին` Հանրապետության տոնին: Ընդ որում, դրա նախօրեին կլինի կաթողիկոսի դիմում-խնդրանքը, որին ընդառաջելով էլ Սերժ Սարգսյանը կարձակի ներման հրամանագիրը:

Այնպես որ` մայիսի 31-ի հանրահավաքում, իրոք, Նիկոլն ու Սասունը ելույթ կունենան եւ իրենց ներկայությամբ անասելի ուրախություն կպատճառեն հանրահավաքի մասնակիցներին»,-գրում է թերթը: