Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Հայաստանը, Ղրղըզստանը, Ուկրաինան եւ հետխորհրդային բազմաթիվ երկրներ ընդօրինակում են վրացական բարեփոխումները: Խոսքը, մասնավորապես կրթական բարեփոխման մասին է, ասել է նախագահը միջնակարգ  դպրոցների ուսուցիչների հետ հանդիպմանը: «Ռուսաստանը հետեւում է մեզ դռան դիտանցքից»,- կարծում է Վրաստանի նախագահը:

«Մենք բոլորս պետք է նոր չափորոշիչներ ստեղծենք»,- ասել է նա: Միայն այդկերպ, ըստ Սահակաշվիլիի, Վրաստանը կարող է մրցունակ երկիր դառնալ ժամանակակից աշխարհում:

Սահակաշվիլին հայտարարել է, թե իր կրտսեր որդին, որ 5 տարեկան, մի քանի լեզու գիտի, սակայն ինքը նախընտրել է նրան վրացական դպրոց տալ: