Ոստիկանության Կապանի բաժնում մայիսի 10-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Դավիթ Մ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ մայիսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 25-ամյա Դավիթ Հ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ձորք թաղամասում, բենզալցակայանի մոտ, բախվել է Դավիթ Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով Դավիթ Մ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























