ԵԱՀԿ-ն հանդես է գալիս Ադրբեջանում իշխանության եւ ընդդիմության եկխոսության օգտին եւ այդ ուղղությամբ գործադրում է բոլոր ջանքերը: Այս մասին այսօր` մայիսի 11-ին լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Ալի Բիլգյա Ջանքորելը: Նա հույս է հայտնել, որ երկխոսությունը կկայանա մոտ ժամանակներս, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի աջակցությամբ, մարտի 7-8-ին միջոցառում էր կազմակերպվել` քաղաքական ուժերի միջեւ երկխոսություն սկսելու համար: Միջոցառմանը պետք է մասնակցեին նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ խոհրդարանի ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները, սակայն երկխոսությունը չի կայացել: Պատճառը մի շարք կուսակցությունների` երկխոսության առաջարկը մերժելն է եղել:
Ադրբեջանում գործում է ավելի քան 60 կուսակցություն, որոնցից պետական գրանցում են ստացել 54-ը:





























