Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է «Հաստատագրված վճարումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որը հարկահանության նոր տեսակներ է ենթադրում:

Փաստաթուղթը, մասնավորապես, առաջարկում է բենզինի եւ վառելիքի, ձկնորսության, բաղնիքների շահագործման հարկերը բերել ընդհանուր դաշտ: