Պարզվել է մայիսի 11-ին մոսկովյան սրճարաններից մեկում սպանված Հայաստանի քաղաքացու ինքնությունը: Ծեծկռտուքի զոհը Ալավերդի քաղաքի 28-ամյա քաղաքացի Ի. Տատինյանն է, NEWS.am-ին հայտնել են ՌԴ իրավապահ մարմիններից: Նա մահացել էր կրծքավանդակին հասցված դանակի հարվածից: Վիրավոր երիտասարդի ինքնությունը պարզվում է:
Նշենք, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել Մոսկվայի «Արեւելյան հեքիաթ» սրճարանում, գիշերը ժամը 3-ի սահմաններում:
Ըստ «Ինտերֆաքսի» հանցագործությունը կատարել էր ասիական արտաքինով անհայտ մի տղամարդ, ով սպանել էր մեկին եւ վիրավորել մեկ այլ երիտասարդի: Տուժողները փորձել են պաշտպանվել բեյսբոլի մահակներով: Հարուցվել է քրեական գործ:



























