Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն օրեր առաջ հայ լրագրողների հետ անցկացրած հանդիպման տեսագրությունը տեղադրել է Facebook-ի իր էջում:
Facebook-ում տեղադրված տեսագրությունն այս պահի դրությամբ հավանել են (Like) մոտ 800 հոգի, տեսագրության տակ գրվել է մոտ 100 մեկնաբանություն, որոնց գերակշիռ մասը ողջունում է քաղաքապետի հայտարարությունը:
Դիարբեքիրի քաղաքապետի հանդիպումը հայ լրագրողների հետ մեծ արձագանք է գտել Թուրքիայում:
NEWS.am-ի թղթակիցն ավելի վաղ Դիարբեքիրից տեղեկացրել էր, որ հայ եւ թուրք լրագրողներին ծաղիկներով էր դիմավորել եւ հայտարարել թե այդ օրն իր համար ամենաերջանիկ օրերից մեկն է: Նա շեշտել էր, թե 100 տարի առաջ Դիարբեիրից բռնի տեղահանվել են հայեր եւ ասորիներ, որի հետեւանքով Դիարբեքիրը կորցրել է իր հարստությունները: Բայդեմիրը կոչ է արել դիարբեքիրց հեռացած բոլոր հայերին վերադառնալ Դիարբեքիր:
«Չպետք է մոռանալ, որ հայերն այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդն են թե Միջագետքում, թե Անատոլիայում: Աննորմալ եւ անընդունելի է, որ մինչեւ այսօր չի կարգավորվել հարաբերությունները: Պետք է հրաժարվել մերժողական եւ ժխտողական քաղաքականությունից:
Ներկա սերունդը մեղավոր չէ՝ դարասկզբին տեղի ունեցածի համար, սակայն պարտավոր է ասել՝ այո, կոտորած է եղել, ես տխուր եմ դրա համար, ես ցավում եմ դրա համար: Այս ամենը միայն իմ ասելով չի օգնի հարցի լուծմանը: Դա պետք է ասի վարչապետը, նախագահը, խորհրդարանը: Այդ խոսքերից հետո մենք բոլորովս կգնանք Երեւան, Ցեղասպանության հուշարձանին ծաղիկներ կդնենք եւ կսկսվի հարաբերությունների կարգավորումը»,-շեշտել էր Դիարբեքիրի քաղաքապետը:


































