Գործարարության զարգացման հայ-թուրքական խորհրդի տվյալներով` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 200-250 մլն դոլար:  «Խնդիրն այն է, որ առեւտրի  99%-ը կազմում է Թուրքիայից արտահանումը: Մենք հիմա փորձում են հավասրակշռություն ստեղծել: Եթե  հասնենք  գոնե  80-20 հարաբարկացության, ապա դա հաջողություն կլինի», - ասել է  խորհրդի  համանախագահ Նոյան Սոյաքը` «Ազատություն» ռադիոկանին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` բեռնափոխադրումների 25-30 միլիոն դոլարի չափով բեռնափոխադրումները կատարվում են օդային ճանապարհով, մյուս մասը` Վրաստանով: Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալները հայտնի են դառնում Թուրքիայից դեպի Վրաստան արտահանման եւ Վրաստանի ներկրման ծավալների համադրության արդյունքում:

Միայն մանր առեւտրի հաշվին Թուրքիայից օրական 8-10 բեռնատար մեքենա ապրանք է տեղափոխվում Հայաստան: Հայաստանից Թուրքիան փոքր քանակի կաուչուկ, էլեկտրալարեր, շինանյութ ու հանքային ջուր է ներկրում:

Գործարարության զարգացման  հայ-թուրքական խորհրդի նպատակը  երկու երկրների գործարարներին ծանոթացնելն է եւ նրանց բիզնեսի զարգացմանը նպաստելը:

Հիմնականում Ստամբուլից մոտ 200 միլիոն դոլարի բեռնափոխադրումը դեպի Հայաստան մեծ նշանակություն չունի տարեկան 100 միլիարդ դոլարի արտահանում ունեցող Թուրքիայի համար, սակայն Ն. Սոյաքը կարծում է, որ դրա նշանակությունը կարող է մեծանալ, եթե դրա արդյունքը տարածվի Թուրքիայի արեւելյան շրջանների վրա. «Մասնավորապես եթե Վան, Մալաթիա, Մարաշ, Կարս, Այնթափ եւ մյուս շրջաններն առեւտուր սկսեն Հայաստանի հետ, համոզված եմ, որ կբարգավաճեն այդ շրջանները»:

Նոյան Սոյակը համոզված է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացելու դեպքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կկրկնապատկվի` հասնելով մինչեւ 500 միլիոն դոլարի: