Անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է «Sputnik-Գրուզիա»-ն:

Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 968-ի:

Վերջին մեկ օրում դուրս է գրվել 3 պացիենտ: Ընդհանուր առմամբ վիրուսից բուժվել է 844 պացիենտ:

Պանդեմիայի ողջ ընթացքում Վրաստանում մահացել է 15 մարդ:

Կարանտինի մեջ է գտնվում 4425 մարդ, ստացիոնարներում՝ 222 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: