Կալիֆոռնիայի իր տանը սպանվել է Ջեֆֆ Հոլլը` ԱՄՆ-ի խոշորագույն նեոնացիստական կուսակցության` Նացիոնալ-սոցիալիստական շարժման առաջնորդներից մեկը: Հոլլին սպանել է սեփական որդին: Այդ մասին գրում է The New York Times-ը:

Հոլլն արտահայտում էր նեոնացիստական կուսակցության հզորությունը: Նա նոր կողմնակիցներ էր հավաքագրել, երիտասարդ սքինհեդների, Կու-Կլուքս-կլանի ծերացող անդամների, ծայրահեղական տրամադրված քաղաքացիների:

Սպանության նախօրեին 10-ամյա տղան հյուրերին ցույց էր տալիս կաշվե գոտին` SS-ի արծաթե խորհրդանշանով:

Ոստիկանության տվյալներով, տղան աստիճանի մոտ կանգնած սպանել է բազմոցին պառկած հորը: Ոստիկանները կարծում են, թե  սպանությունը կանխամտածված է եղել, բայց դրդապատճառները դեռ հայտնի չեն: