Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Վրաստանը պետք է դեպի իրեն գրավի Թուրքիայից եւ Ռուսաստանից փախչող կապիտալը։

«Իրականում մենք կյանքից շատ ենք հետ մնացել, մեր երկիրը դեռեւս շատ աղքատ է»,- Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում «Վրաստան Online»-ը։

Վրաստանի նախագահն ասել է, որ Վրաստանի տնտեսական մոդելը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Սինգապուրում է։

Սահակաշվիլին նաեւ ասել է, որ Ռուսաստանում  տիրող կոռուպցիայի պատճառով կապիտալն այնտեղից փախչում է։ Նրա խոսքով, Թուրքիայում եւս կապիտալի ավելցուկ կա, եւ Վրաստանը պետք է օգտվի այդ հանգամանքից։