Միացյալ Արաբական Էմիրությունների A380 օդանավը, որը Դուբայից մեկնում էր Լոնդոն, բրիտանական Heathrow օդանավակայանի մոտ «արժանացել» է կայծակի հարվածին: Այդ պահն արձանագրել է լուսանկարիչ Քրիս Դոուսոնը Լոնդոնի հարավ-արեւմուտքում: Տեսագրությունը երեկ հրապարակել է բրիտանական The Daily Mail-ը:

Հոլովակում տեսանելի է, թե ինչպես է կայծակը դիպչում օդաչուների խցիկին: Հարվածից մի քանի րոպե անց օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում, 500 ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Օդանավը եւս վնասվածքներ չի ստացել:

Դոուսոնը հայտնել է, թե տեսել է ամպերը եւ հասկացել, որ կարելի է կայծակ նկարել, իսկ օդանավը պատահաբար է հայտնվել օբյեկտիվում: