ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում եւ Բաքվում ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, երկու երկրների նախագահների քիշնեւյան հանդիպման ժամանակ ստորագրելու համար:
Այս մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 8-ին` Քիշնեւում: Համանախագահների տարածաշրջան այցելությունից առաջ խոսք էր գնում, որ նրանք իրենց հետ պետք է բերեն մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, սակայն դա տեղի չունեցավ: Շատ փորձագետներ դա բացատրում են նրանով, որ միջազգային հանրությունը չի ցանկանում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ որեւէ փաստաթղթի հրապարակմամբ խանգարել այդ գործընթացին: