Հայաստանի խորհրդարանը մերժել է Դաշնակցության օրինագիծը նվազագույն սպառողական զամբյուղի եւ նվազագոյն բյուջեի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում էին նվազագույն թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը հասցնել 61 հազար դրամի:
Ներկայումս միջին թոշակը կազմում է 27 հազար դրամ, իսկ աշխատավարձը` 32,5 հազար դրամ: Խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը` ձախողելով այն իսկ Գալուստ Սահակյանը հիմնավորեց դա. «Շատ լավ օրինագիծ է, եւ մենք կուզենայինք ընդունել, սակայն պետությունը ներկայումս նման ռեսուրսներ չունի»:
Ի դեպ, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով խմբակցության ղեկավարին, ասաց. «համեցեք ամբիոնի մոտ, Ձերդ մեծություն Գալուստ Սահակյան»:




























