Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ անելու օրինագծին, որով նախատեսվում է կրճատել ամուսնության գրացման ժամկետը;

Մասնավորապես, առաջարկվում է ամուսնության գրանցման ժամկետը մեկ ամսից հասցնել յոթ օրվա: Ավելի արագ կարելի է ամուսնություն գրանցել երեխայի ծննդյան, հղիության վերջին շրջանում, բանակային ծառայության անցնելիս, ծանր հիվանդության դեպքում:

Փոփոխությունները հարուցեցին որոշ պատգամավորների զայրույթը: «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը հայտարարել է, թե փոփոխությունները հակասում են ազգի ոգուն: «Նախկինում մարդիկ տարիներով, ամիսներով, սիրային նամակներ էին գրում, հանդիպում, ապա ԶԱԳՍ գնում: Իսկ հիմա զանգիր բջջայինով ու վազքով դեպի ԶԱԳՍ: Սա ի՞նչ բան է»,- վրդովվել է պատգամավորը: