Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրայի քաղաքապետարանը հայտարարել է, որ այն աշխատակիցները, ովքեր կտիրապետեն հայերենին, արաբերենին, եւ քրդերենին կստանան 25 լիրա հավելյալ աշխատավարձ:
Ինչպես հայտնում է «Today’s Zaman»-ը «Ջիհան» գործակալությանը հղումով, քաղաքապետարանը այս որոշումը ընդունել է սեփական` «Բազմալեզու տեղական ինքնակառավարում» նախաձեռնության շրջանակում:
Սուրայի քաղաքապետ Աբդուլահ Դեմիրբաշը նշել է, որ իրենք ցանկանում են ոգեւորել աշխատակիցներին լեզուներ սովորելու հարցում, քանի որ բազմաթիվ լեզուների տիրապետող աշխատակիցները ավելի լավ կծառայեն բնակչությանը:
Տեղեկացնենք, որ Սուրան Թուրքիայի բազմազգ բնակչությամբ քաղաքներից է:




























