«Բացի „Ժառանգության“ եւ Հայ հեղափոխական դաշնակցության՝ արդեն հայտնի դարձած միասնաբար հանդես գալու նախաձեռնությունից, ընդդիմության նոր միավորումներ դժվար թե լինեն»,- հոկտեմբերի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր են ընդդիմության նոր միավորումներ՝ հաշվի առնելով հայ-թուրքական զարգացումները։
Նրա խոսքերով, ընդդիմության միավորման միակ հնարավոր ձեւը վերոնշյալ երկու քաղաքական ուժերի համագործակցությունն է, իսկ ընդդիմադիր այլ ուժերի համախմբման ներկայում չարժե սպասել։
Հարցին, թե ինչո՞վ կբացատրի Կոնգրեսի՝ վերջին ժամանակներս ակնհայտ դարձած պասիվությունը, Մանվել Սարգսյանը պատասխանեց, որ դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ ՀԱԿ-ը սպասողական դրության մեջ է, առաջարկներ չունի եւ պարզապես գործընթացին հետեւողի դերում է հանդես գալիս։




























