Դյուսելդորֆում ավարտվել է «Եվրատեսիլ-2011» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Դրա արդյունքերով, եզրափակիչ են անցել Ուկրաինան, Էստոնիան, Ռումինիան, Մոլդովան, Իռլանդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Դանիան, Ավստրիան, Սլովենիան եւ Շվեդիան։
Առաջին կիսաեզրափակչում, որը տեղի էր ունեցել մայիսի 11-ին, հաղթել էին Ռուսաստանը, Սերբիան, Լիտվան, Հունաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Հունգարիան եւ Իսլանդիան։
Այսպիսով, մայիսի 14-ին կայանալիք եզրափակչին կմասնակցի 25 երկիր։
«Եվրատեսիլ-2011»-ի եզրափակչի մասնակիցների ցուցակը.
Ամորի Վասիլի- Sognu (Ֆրանսիա)
Ռաֆայել Գուլացի - Follia D`amore (Իտալիա)
Blue խումբ-I Can (Մեծ Բրիտանիա)
Լենա Մայեր-Լանդրուտ- Taken By a Stranger (Գերմանիա)
Լյուիս Պերես - Que Me Quiten Lo Bailao (Իսպանիա)
Նինա-Caroban (Սերբիա)
Ալեքսանդր Վորոբյով - Get You (Ռուսաստան)
Աննա Ռոսինելլի In Love For A While (Շվեյցարիա)
Eldrine խումբ-One More Day (Վրաստան)
Sigurjon`s Friends խումբ- Coming Home (Իսլանդիա)
Կատի Վոլֆ- What about my dream? (Հունգարիա)
Էվելինա Սաշենկո- C`est ma vie (Լիտվա)
Էլ եւ Նիկի-Running Scared (Ադրբեջան)
Լուկաս Յորկաս եւ Ստերեո Մայք Watch my Dance (Հունաստան)
Դինո Մերլին- Love In Rewind (Բոսնիա Հերցեգովինա)
Նադին Բայլեր-The Secret Is Love (Ավստրիա)
Միկա Նյուտոն-Angels (Ուկրաինա)
Zdob si Zdub խումբ-So Lucky (Մոլդովա)
Էրիկ Սաադե-Popular (Շվեդիա)
Մայա Կեուց-Vanilija (Սլովենիա)
Hotel FM խումբ-Change (Ռումինիա)
Գետեր Յանի-Rockefeller Street (Էստոնիա)
A Friend In London խումբ- New Tomorrow (Դանիա)
Jedward դուետ-Lipstick (Իռլանդիա)
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչի արդյունքերով, որը կայացել էր մայիսի 10-ին, Հայաստանի ներկայացուցչուհի Էմմին չէր անցել եզրափակիչ։





























