15 հանդիսականներ, որոնք ժամանել էին դիտելու «Եվրատեսիլի» հերթական համերգը Դյուսելդորֆում, հայտնվել են հիվանդանոցում աչքի բիբի այրվածքով, որն ստացել են դահլիճում լուսարձակների պատճառով, հաղորդում է Podrobnosti.ua-ն:
Գերմանիայի ոստիկանությունը պարզում է, թե ով է որոշել լուսային սարքավորումներ տեղադրել: Համերգի կազմակերպիչները նաեւ ներողություն են խնդրել առաջին կիսաեզրափակչի ձայնային անսարքությունների համար: Բանն այն է, որ խոսափողներն ավելի վաղ էին անջատվում, քան խոսողները հասցնում էին բան ասել:
Նշենք, որ սա մրցույթի կազմակերպիչների առաջին ձախողումը չէ: Նախ անգլերեն բուկլետներում 150 սխալ էր հայտնաբերվել, եւ ստիպված էին նորը տպել: Դեռ ապրիլի Դյուսելդորֆի զբոսաշրջային կենտրոնը հետ էր վերադարձրել 100 հազար օրինակ բուկլետ, որտեղ «դպրոցական օրեր» («Schulentage») արտահայտության փոխարեն գրված էր «Schwulentage»` «Հոմոսեքսուալիստների օրեր»:




























