Հայ ազգային կոնգրեսը վաղուց գնում է գործարքների, բայց ոչ Հանրապետական կուսակցության հետ: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ընդ որում, նա հայտարարել է, թե ներկայումս երկրի քաղաքական դաշտում ընթանում է հանդուրժողական մթնոլորտի ստեղծման գործընթաց ընտրությունների նախօրեին: Նա ընդգծել է, թե ընտրություններից առաջ իշխանությունների` ընդդիմության նկատմամբ նախորդ մարտավարությունն անթույլատրելի է: Ըստ Սահակյանի, միջոցները նպաստելու են «հանրապետությունում լավ ընտրությունների անցկացմանը»:

Չնայած հանդուրժողականության կոչերին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է. «Ներկայումս ՀԱԿ-ը գտնվում է «էստի համեցեք» վիճակում, ձգտում են «տերեր» գտնել արտերկրում, բայց չգտնելով կրկին վերադառնում են հարազատ քաղաքական դաշտ»։