Պետերբուրգում ձերբակալել են Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների, որոնց կասկածում են առեւանգման մեջ: Բացի այդ, նրանք մի ամբողջ շարք գողություններ են կատարել Պետերբուրգի Հարավ-Արեւմտյան շրջանում:

Նրանք փորձել են փախուստի դիմել, երբ տեսել են ոստիկաններին: Իրավապահներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ, ապա երեք կրակոց մեքենայի անիվներին:

Ձերբակալվածները Վրաստանի քաղաքացի Միքայել Քալաջյանն ու Հայաստանի քաղաքացի Գերման Մինասյանն են:

Հարցաքննության տեսագրությունը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ: