Աշխարհում վերջին օրվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը հասել է շուրջ 260 000-ի․ դա ամենամեծ թիվն է, որը գրանցվել է մեկ օրվա ընթացքում համավարակի ժամանակ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Վարակվածների թվի խոշորագույն աճը գրանցվել է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում եւ ՀԱՀ-ում։
Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 7 360-ի, որը մահացության ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած մայիսի 10-ից։
Շաբաթ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 14 միլիոնը, իսկ COVID-19-ով վարակման հետեւանքով մահացածների թիվը կազմել է 600 000՝ համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, հաղորդում է BBC News-ը։





























