Եգիպտացին, որին մի քանի ամիս մահացած էին համարում, ցնցել է իր ընտանիքին՝ տուն վերադառնալով, հայտնում է MEM-ը:
Եգիպտացի ուսուցիչ Մուհամմեդ Ալ Գամալը հունվարին անհետ կորել էր: Երկու ամիս անց եղբայրը ճանաչել է նրա մարմինը Ալ Ահրարի հիվանդանոցում: Տղամարդուն դրանից անմիջապես հետո թաղել են: Մի քանի ամիս անց ոստիկանությունը ահազանգեր է ստացել տեղի անհանգստացած բնակիչներից, որոնք գերեզմանատանը քայլող եւ գերեզմանի կողքին քնող մի տղամարդու են տեսել: Ավելի ուշ այդ մարդը նույնականացվել է որպես Ալ Գամալ:
Հայտնի չէ, թե ում են թաղել Ալ Գամալի փոխարեն:





























