Ասիական փղի լուսանկարը, որտեղ նա կնճիթն օգտագործում է ջրի տակ սուզվելու համար, վիրուսային է դարձել

SWNS լրատվական գործակալությունը հայտնում է, որ Տեխասի «Ֆորտ Ուերթ» կենդանաբանական այգում գտնվող 7 ասիական փղերից մեկին՝ Գնդապետ անունով, նկարել են, երբ նա լողավազանում թարմանալու համար իր կնճիթը որպես խողովակ է օգտագործել: Կենդանաբանական այգում փղերի փորձագետ Քրիստինա Դել Տուրկոն ասել է, որ փիղը նաեւ ջրի մեջ ննջում է:

«Վայրի բնության մեջ կան փղեր, որոնք կղզուց կղզի են լողում, բայց Գնդապետը միակն է, ով քնում է լողավազանում»,- ասել է նա:

Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների՝ ասիական փղերը երկրագնդի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Համարվում է, որ վայրի բնության մեջ դրանց թիվը 50 000-ից քիչ է։