Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին կարծում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը չեն կարող բռնել իրեն, ինչի մասին վերջիններս հայտարարել էին Լիբիական հեռուստատեսությամբ հեռարձակված իրենց աուդիոուղերձում։
«Հայտնում եմ վախկոտ խաչակիրներին, որ ես այնպիսի վայրում եմ, ուր դուք ինձ չեք գտնի։ Տրիպոլիի իմ նստավայրի երեկվա ռմբակոծումն իսկական վախկոտություն էր»,- հայտարարել է Քադաֆին։
Նշենք,որ մայիսի 16-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Մուամար Քադաֆիի ձերբակալության վճիռ կկայացնի:
Մայիսի 13-ին Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին ասել էր, որ իր տեղեկություններով Քադաֆին լքել է Տրիպոլին եւ, ամենայն հավանականությամբ, վիրավոր է։ Լիբիայի ներկայացուցիչները հերքել էին այդ հաղորդագրությունը եւ նրա գտնվելու վայրի մասին ոչինչ չէին հայտնել։





























