Իլինոյս նահանգում Չիկագոյի իշխանությունները կարգադրել են ապամոնտաժել քաղաքային զբոսայգիներում Քրիստաափոր Կոլումբոսի երկու արձան, հաղորդում է Associated Press-ը։

Գործակալության տեղեկություններով՝ քաղաքի ղեկավարությունը դիմել է այդ քայլին, քանի որ հուշարձանները պարբերաբար ենթարկվել են վանդալների գործողություններին։ Քաղաքապետարանում հայտարարել են, որ հեռացնում են դրանք մինչեւ «շահագրգիռ անձանց հետ խորհրդակցությունների անցկացումը»։

Ավելի վաղ ցուցարարներն արդեն մի քանի անգամ փորձել են ինքնուրույն տապալել հուշարձանները ԱՄՆ-ում ռասիզմի դեմ ակցիայի շրջանակում։ Օբյեկտների ապամոնտաժն անցկացվել է փոքր խմբերի ծափահարությունների ներքո։

Ամբողջ աշխարհում բողոքի ցույցերի ֆոնին տապալում են այն մարդկանց հուշարձանները, որոնք մասնակից են եղել ստրկավաճառությանը կամ չեն դատապարտել այն։ Ներկայում Ամերիկայի ծովային ճանապարհը բացահայտած Կոլումբոսի արձանները տապալել են Մայամիում, Ռիչմոնդում, Սենտ Փոլում եւ Բոստոնում։