Նանտի տաճարում հրդեհի գործով կրկին բերման է ենթարկվել եւ կալանավորվել է ծնունդով Ռուանդայից տղամարդը։ Նա կասկածվում է հրկիզման մեջ։ 39-ամյա տղամարդը օգնում էր եկեղեցական համայնքին որպես կամավոր։ Նրան չէր հաջողվել ստանալ փախստականի կարգավիճակ եւ կարող էր հրկիզել տաճարը բյուրոկրատական խնդիրների պատճառով, հաղորդում է Euronews-ը։

Իրականում հետաքննության սկզբում կասկածյալը բազմիցս հարցաքննվել է․ ոստիկանությունը հայտնաբերել է անհամապատասխանություններ նրա ցուցմունքներում հրդեհի օրը իր տեղաշարժի մասին։ Այժմ հետաքննությունը համոզված է հրկիզման փաստի մեջ։ Նանտի տաճարում հրդեհ էր բռնկվել հուլիսի 18-ին, որի հետեւանքով մեծապես տուժել էր շենքի հետնամասը, ոչնչացվել է Ֆրանսիայի հնագույն երգեհոններից մեկը՝ ստեղծված XVII դարում։

Մեղադրյալի փաստաբանը հայտնել է, որ տղամարդը համագործակցում է հետաքննությոն հետ եւ տվել է խոստովանական ցուցմունք։ Նա պատմել է, թե ինչպես է այրել տաճարը։