Ռուսաստանի ռազմածովային նավատորմը կստանա աշխարհում անալոգներ չունեցող հիպերձայնային զենք, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եզակի առավելությունն ու նավատորմի մարտական հնարավորությունների բարձրացումը կիրականացվի առաջնային թվային տեխնոլոգիաները հիպերձայնային հարվածային համալիրների մեջ լայնորեն ներդնելու հաշվին, որոնք չունեն անալոգներ աշխարհում, ամենաարդյունավետ պաշտպանության միջոցների հաշվին»,-ասել է նա Սանկտ Պետերբուրգում գլխավոր ռազմածովային շքերթի ժամանակ։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ «Ցիրկոն» հրթիռը հաջողությամբ ամփոփում է դրանք։

Անցած տարի փետրվարին Պուտինը հաղորդել էր, որ «Ցիրկոն» հրթիռը կկարողանա խոցել երկրային եւ ստորջրյա թիրախները ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա։