Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, փոխանցում է «Sputnil- Գրուզիան»:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1 145:
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կլինիկաներից դուրս է գրվել 5 պացիենտ, Վրաստանում COVID-19 համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 927 մարդ: Մահացել է 16-ը:
Կարանտինի մեջ է 6 459 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 353-ը:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:




























