Այս տարվա առաջին 5 ամիսներին առեւտուրը կրճատվել է 10,8 տոկոսով: Դա բավական բարդ եւ վտանգավոր ցուցանիշ է, հատկապես հասարակության քիչ ապահովված խմբերի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի նախկին պատգամավոր, տնտեսագետ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում փակվել են մի շարք փոքր եւ միջին ձեռնարկություններ, բացառություններ չեն եղել նաեւ խոշոր բիզնեսում:
Տնտեսագետի կարծիքով՝ երկրի ղեկավարության տրամադրած աջակցությունը բավարար չէ: «Անկումն էլ ավելի է խորացել, եւ 6 ամսվա ընթացքում մենք այդ ոլորտում գրանցել ենք 11,1 տոկոս անկում»,-հավելել է նախկին պատգամավորը:




























