Միլիարդատեր, ֆիլանտրոպ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցները կարող են նվազեցնել մահացության մակարդակը այս տարի, սակայն պատվաստանյութը որոշիչ նշանակություն կունենա նորմալ կյանքի վերականգնման համար:

«Կարծում եմ, որ կա մեծ հավանականություն, որ այս տարվա վերջին մահացության նվազեցում կլինի շնորհիվ նոր գոծիքների»,-ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում:

Փետրվարին Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը հայտարարել է, որ 100 մլն դոլար է տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Գեյթսի կարծիքով՝ չնայած նրան, որ դեղամիջոցները կօգնեն մարդկանց, որոնք տառապում են կորոնավիրուսի ծանր տեսակով, դա չի հանգեցնի լիարժեք կարգավորմանը:

Միլիարդատերը նշել է, որ կարեւոր է հասարակությանը համոզել ընդունել պատվաստանյութը, եթե այն հասանելի դառնա: