Sotheby's-ի «Ռեմբրանդտից մինչեւ Ռիխտեր» աճուրդների հասույթը 193 միլիոն դոլար է կազմել: Ընդ որում, միանգամից մի քանի աշխատանք գտան իրենց տերերին նախնական գնահատված արժեքն էականորեն գերազանցող գումարի դիմաց, հայտնում են աճուրդի տան ներկայացուցիչները։
«Երկու անգամ ավել գումար է վճարվել «Միջերկրածովյան տեսարան» տրիպտիխի համար․ դրանք աշխատանքներ են Եվրոպայում միգրանտների ճգնաժամի թեմայով, հեղինակը բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին է: Պեյզաժները վաճառվել են գրեթե երեք միլիոն դոլարով, մինչդեռ տրիպտիխի նախնական արժեքը մեկից մեկուկես միլիոն դոլար էր: Ստացված հասույթը կօգտագործվի Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Բեթղեհեմի հիվանդանոցի վերազինման համար»,- գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրը։
Լոնդոնում անցկացված աճուրդին հինգ լոտ վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով: Կոլեկցիոներները եռանդով պայքարում էին շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետիի «Կանգնած կինը» կտավի, ժամանակակից գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի պեյզաժի եւ Ֆերնանդ Լեժեի աբստրակտ նատյուրմորտի, Ժoոան Միրոյի «Կինը կարմիր գլխարկով» կտավի եւ Ռեմբրանդտի ինքնանկարի համար, որը վաճառվեց ռեկորդային 18․7 միլիոն դոլարով: Արվեստի գնահատողներին առաջարկվել էր ընդհանուր 71 լոտ:




























